Դատարանը մերժեց «Սասնա ծռեր»-ից Գագիկ Եղիազարյանի խափանման միջոց կալանքը փոխելու փաստաբանի միջնորդությունը։
Նշենք, որ դատարանի որոշմամբ կալանքից արդեն ազատ են արձակվել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 9-ը։
«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։
Մանրամասները՝ քիչ անց