Առնվազն 10 մարդ է զոհվել երեկ Ռուսաստանի Վոլգա գետում զբոսաշրջային շարժիչավոր կատամարանի ու բեռնատար ջերմանավի բախման հետևանքով:
ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրը արտակարգ իրավիճակների ծառայություններում, հայտնում է, որ վթարի ամենահավանական պատճառներից է համարվում կատամարանը վարողի կողմից նավիգացիոն կանոններին չհետևելը:
Ռուսաստանի ծովային և գետային տրանսպորտի դաշնային գործակալության փոխանցմամբ՝ կատամարանը անհրաժեշտ փաստաթղթեր չի ունեցել և չեն աշխատել նույնականացման լույսերը:
Նշվում է նաև, որ 12-տեղանոց կատամարանը 16 ուղևոր էր տեղափոխում, այն վարել է սեփականատերը: