Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները պետք է «բացարձակ» երաշխիքներ առաջարկի Հյուսիսային Կորեային, եթե ցանկանում է, որ Փհենյանը հրաժարվի միջուկային զենքից: Այս մասին Պուտինը խոսել է չինական պետական հեռուստալիքով՝ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի առաջնորդների ծրագրված հանդիպումը հունիսի 12-ին դրական արդյունքներ կտա:
Անվտանգության երաշխիքների մասին խոսելիս Ռուսաստանի նախագահը բերել է Լիբիայի օրինակը՝ հիշեցնելով Մուամար Քադաֆիի ճակատագիրն այն բանից հետ, երբ նա հրաժարվեց միջուկային զենքից:
Վլադիմիր Պուտինը նաև գովասանքի խոսքեր է ուղղել Դոնալդ Թրամփին՝ Կիմ Չեն Ունի հետ հանդիպման նրա որոշումը որակելով «խիզախ և հասուն» քայլ: