Մատչելիության հղումներ

ԼՂ պետնախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել


Արայիկ Հարությունյան, արխիվ
Արայիկ Հարությունյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պետական նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԼՂ նախագահ Բակո Սահակյանին: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Հարությունյանի խոսնակը։

Հարությունյանն այսօր ավելի ուշ մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ կներկայացնի իր դիմումի պատճառները։

Հիշեցնենք, վերջին օրերին Ստեփանակերտում բողոքի ցույցեր էին անցկացվում ուժային կառույցների՝ բացառությամբ Պաշտպանության բանակի, ղեկավարների հրաժարականի պահանջով: Ցուցարարներին պարբերաբար այցելում էր պետնախարարը, նրանց ներկայացուցիչների հետ հանդիպումներ էր ունենում Լեռնային Ղարաբաղի նախագահը:

Արայիկ Հարությունյանը 45 տարեկան է, պետնախարարի պաշտոնը զբաղեցնում է անցած տարվա սեպտեմբերից՝ Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, մինչ այդ 10 տարի Արցախի վարչապետն էր, ավելի վաղ՝ ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր: «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG