Մատչելիության հղումներ

Վրաստանի գլխավոր դատախազը ցույցերի պատճառով հրաժարական է ներկայացրել


Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հայտարարությամբ է հանդես գալիս, Թբիլիսի, 31-ը մայիսի, 2018թ․
Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հայտարարությամբ է հանդես գալիս, Թբիլիսի, 31-ը մայիսի, 2018թ․

Թբիլիսիում բազմահազարանոց ցույցերի պատճառով հրաժարական է ներկայացրել Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն։

Ցուցարարները պնդում են, որ դեկտեմբերին դեռահասների մասնակցությամբ տեղի ունեցած սպանության դեպքի քննության նկատմամբ քաղաքական ճնշում է եղել։

Ցույցերը Թբիլիսիում սկսվեցին երեկ, երբ դատարանը այդպես էլ չկարողացավ պարզել, թե ով է մեղավոր սպանության համար, և մասնակիցներից մեկին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց: Ազատ արձակվողի հայրը նախկինում աշխատել է գլխավոր դատախազությունում։

Ցուցարարները պահանջում էին ամբողջ կառավարության հրաժարականը, սակայն Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի ներկայացնելու, իսկ միջադեպը իրավապահները նորից կուսումնասիրեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG