Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու 63-ամյա Ալիս Մարի Ջոնսոնին վաղաժամ ազատելու հարցը:
Տարեց կինը ավելի քան 20 տարի առաջ ցմահ ազատազրկման է դատապարտվել թմրամիջոցների առուվաճառքի համար՝ առանց ներման իրավունքի:
Քարդաշյանն այս հարցով զբաղվում է դեռ անցած տարվանից, և նախագահ Թրամփի հետ հանդիպումից հետո հույս է հայտնել, որ տարեց կնոջը կյանքի երկրորդ հնարավորություն կտրվի:
«Հրաշալի հանդիպում ունեցանք, քննարկեցինք բանտային բարեփոխումներն ու ազատազրկման հարցերը», - իր հերթին Թվիթերում գրել է Միացյալ Նահանգների նախագահը: