Մատչելիության հղումներ

Հնդկաստանը կշարունակի առևտուրը Իրանի և Վենեսուելայի հետ․ ԱԳ նախարար


Իրանի ԱԳ նախարար Սուշմա Սվարաջ, արխիվ
Իրանի ԱԳ նախարար Սուշմա Սվարաջ, արխիվ

Չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին` Հնդկաստանը շարունակելու է առևտուրը Իրանի և Վենեսուելայի հետ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարար Սուշմա Սվարաջը։

Հնդկաստանը այժմ Իրանից նավթի արտահանման հիմնական ուղղությունն է։

Հարցին, թե ինչպես են վերաբերվում Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն և պատժամիջոցները վերականգնելուն, Սվարաջը պատասխանել է, որ Հնդկաստանը հարգում է միայն ՄԱԿ-ի, այլ ոչ թե առանձին երկրների կողմից սահմանված պատժամիջոցները։

Իրանը իր միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու Չինաստանի հետ ստորագրել է 2015 թվականի հուլիսի 14-ին: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այս տարվա մայիսի 8-ին հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG