Մատչելիության հղումներ

Եվրոպան կշարունակի պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը․ Գերմանիայի ԱԳ նախարար


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ողջունում է Վաշինգտոն ժամանած Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասին, 23-ը մայիսի, 2018թ․
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ողջունում է Վաշինգտոն ժամանած Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասին, 23-ը մայիսի, 2018թ․

Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Եվրոպան շարունակելու է պահպանել 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը, չնայած ԱՄՆ-ը հրաժարվեց դրանից։

Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում Հեյկո Մաասը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնին բացատրել է Գերմանիայի և Եվրոպայի դիրքորոշումը։ Մաասը համոզմունք է հայտնել, որ այս համաձայնագիրը Իրանի միջուկային ակտիվությունը կանխելու ամենալավ ձևն է։

Հիշեցնենք, Իրանի հետ միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալու և պաշտոնական Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց մայիսի 8-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG