Ավանում ապրիլի 22-ին «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանցից մեկի ինքնությունը պարզվել է, նա Ավանի թաղապետարանի աշխատակից է, «Ազատության» հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Անուն-ազգանուն Տռուզյանը չհրապարակեց։
Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հիշեցնենք՝ ապրիլի 22-ին մի քանի տասնյակ դիմակավորված անձինք Ավանում հարձակվել էին դեպի Երևանի կենտրոն գնացող մեքենաների վրա։
Այդ օրը վնասված մեքենաների սեփականատերերից շատերը գնում էին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ցույցերին մասնակցելու։