Միացյալ Նահանգները երեկ ժամանակ է տվել ամերիկյան ընկերություններին՝ դադարեցնելու բիզնեսը ավտոմեքենա արտադրող ռուսական ԳԱԶ ընկերության հետ, դրա սեփականատեր Օլեգ Դերիպասկայի նկատմամբ կիրառված վերջին պատժամիջոցների ֆոնին:
Անցյալ ամիս ԱՄՆ-ը Դերիպասկայի և այլ ռուս օլիգարխների նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց՝ ի պատասխան ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության: