Մատչելիության հղումներ

Ակտվիստների պնդմամբ՝ իրենց ծեծել են Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելու համար


Ակտիվիստները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը, 10-ը մայիսի, 2018 թ,
Ակտիվիստները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը, 10-ը մայիսի, 2018 թ,

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող երիտասարդները պնդում են՝ երեկվա բողոքի ակցիայից հետո, տուն վերադառնալիս, փոողոցում ծեծի են ենթարկվել:

«Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության անդամները, հիշեցնենք, երեկ հավաքվել էին քաղաքապետարանի առջև ու պահանջում էին Մարգարյանի հրաժարականը: Ծեծի ենթարկված երկու երիտասարդներն իրենց ընկերներով նույնպես միացել էին այդ նախաձեռնությանը:

«Ազատության» հետ զրույցում ծեծի ենթարկված Համբարձում Մուրադյանն ասաց՝ երբ իրենք տունդարձի ճանապարհին շարունակել են իրազեկել ու հորդորել քաղաքացիներին՝ միանալ ակցիային, նկատել են, որ իրենց հետապնդում է «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, իսկ քիչ անց մեկ այլ՝ սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի մեքենայից մարդիկ են դուրս են եկել ու ծեծի ենթարակել իրենց: Մուրադյանը պնդեց՝ նրանց զայրացրել է այն, որ իրենք Տարոն Մարգարյանի հրաժարականն են պահանջել:

Համբարձում Մուրադյանի ընկերը՝ Էդգար Վարդանյանը հարվածներից քթի սալջարդ է ստացել: Երեկ գիշերային այս դեպքերից հետո մամուլում տարածվեցին տեղեկություններ, որ «Նիվա» մակնիշի այդ մեքենան գրանցված է քաղաքապետարանի հաշվեկշռում: Դրան հաջորդեց քաղաքապետարանի պաշտոնական հերքումը: Այսօր էլ կառավարության նիստի ընթացքում լրագրողները նույն հարցով դիմել են Տարոն Մարգրայանին, բայց նա նույնպես հերքել է այդ լուրն ու նշել՝ իր հրաժարականի պահանջն այս պահին օրակարգում չկա:

Դեպքից հետո երիտասարդները ոստիկանությունում ցուցմունք են տվել ու հաղորդում ներակայացրել: Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: Նաև փոխանցեցին՝ երիտասարդների նշած ավտոմեքենան հայտնաբերվել ու տուգանային հրապարակ է տարվել, ձեռնարկվել են միջոցառումներ՝ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG