Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի հետ միջուկային պայմանագրից


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազդարարում է Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին, Վաշինգտոն, 8-ը մայիսի, 2018թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազդարարում է Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին, Վաշինգտոն, 8-ը մայիսի, 2018թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն երեքշաբթի օրը հայտարարել է 2015 թվականին միջազգային համայնքի և Իրանի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին:

Թրամփը «խիստ անհաջող և ձախողված» է անվանել նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք կնքված պայմանագիրը, նշելով, որ այն Թեհրանին ընձեռել է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքը շարունակելու հնարավորություն: «Այդ պայմանագիրն ինձ համար ամոթալի էր», - ասել է Թրամփը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, թե ԱՄՆ-ը ապացուցեց, որ չի հարգում ստանձնած միջազգային պարտավորությունները:

«Ես Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանն արդեն կարգադրել եմ հարկ եղած դեպքում արդյունաբերական մակարդակով վերսկսել ուրանի հարստացումը», - ասել է Ռոհանին:

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտնել են, որ շարունակելու են մասնակցել պայմանագրի իրագործմանը:

Եվրոպական մի շարք երկրներ, ինչպես նաև Ռուսաստանը քննադատել են Դոնալդ Թրամփի այսօրվա որոշումը:

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պայմանագրի չեղարկումը «կոպիտ սխալ» է անվանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG