Մատչելիության հղումներ

Թանկյանը խոստանում է շուտով Հայաստանում լինել


Սերժ Թանկյանը Երևանում, արխիվ
Սերժ Թանկյանը Երևանում, արխիվ

«Հայաստանի հաղթանակած եղբայրներին և քույրերին» ժամեր առաջ նոր ուղերձ է հղել System of a Down խմբի մեներգիչ աշխարհահռչակ Սերժ Թանկյանը՝ խոստանալով շուտով այստեղ լինել:

«Ես շատ տխուր եմ, որ մինչև այսօր չեմ կարողացել անձնապես միանալ ձեզ՝ ահավոր վիրուսի պատճառով, սակայն ուշի ուշով հետևել եմ ձեզ և մեկնաբանություններ արել, երբ զգացել եմ, որ դա կարող է փոփոխություն բերել: Խոստանում եմ շուտով այդտեղ լինել», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Թանկյանը:

Հիշեցնենք, աշխարհահռչակ երգիչը վերջին շրջանում պարբերաբար ուղերձներով է հանդես գալիս Հայաստանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ՝ ողջունելով ժողովրդական շարժումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG