Հայաստանի Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ երկրի նախագահը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Հայտարարության համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 2-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում:
ՍԴ անդամի թափուր տեղ է առաջացել, երբ լրացել էր ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Գագիկ Հարությունյանը այժմ գլխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը: ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը դատարանում փոխարինել էր Կիմ Բալայանին: