Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում Սերժ Սարգսյանի տան մոտ


Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում Հայաստանի երրորդ նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ և Հանրապետականի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի տան մուտքի մոտ՝ Դեմիրճյան-Պարոնյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում։

«Ազատության» տեսախցիկը արձանագրեց մի քանի ավտոբուսներ և միկրոավտոբուսներ, որոնց ներսում ոստիկաններ էին։

Պռոշյան և Պարոնյան փողոցներում երթևեկությունը ոստիկանությունը կասեցրել է, իսկ Դեմիրճյան փողոցում ոստիկանության զրահապատ մեքենաներ կան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG