Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարները Հանրային ռադիոյի տարածքը լքելուց հետո շարունակեցին երթը Երևանի կենտրոնական փողոցներով՝ իրազեկելով երեկոյան անցկացվելիք հանրահավաքի մասին։
Ցուցարարները իրենց աջակիցներին հրավիրում էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ 18:30 նախատեսված է այսօրվա հանրահավաքը։