Մատչելիության հղումներ

Գերմանիան գրավի դիմաց կալանքից ազատ է արձակում Պուչդեմոնին


Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոն, արխիվ
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոն, արխիվ

Գերմանիայի իշխանությունները որոշել են կալանքից ազատել Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնին: Շլեզվիգ-Հոլշտեյն երկրամասի հանրային դատախազը հայտարարել է, թե անկախական գործիչը կարող է 75 հազար եվրո գրավի դիմաց ազատորեն շրջագայել Գերմանիայի տարածքում, մինչև դատարանը վերջնական որոշում կկայացնի նրան Իսպանիային արտահանձնելու հարցով:

Ավելի վաղ՝ երեկ, նույն երկրամասի դատարանը մերժել էր ապստամբության մեղադրանքով Պուչդեմոնին արտահանձնելու Մադրիդի պահանջը, միաժամանակ նշել, որ պետական միջոցների փոշիացման շուրջ քննությունը դեռ շարունակվում է:

Իսպանիայի կառավարությունը, որը Պուչդեմոնին ձերբակալելու եվրոպական օրդեր է տվել Կատալոնիայում նախորդ տարի անցկացված անկախության հանրաքվեից հետո, հայտարարել է, թե հարգանքով է ընդունում գերմանական դատարանի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG