Մատչելիության հղումներ

Ռուսաստանում քրգործ է հարուցվել Ուկրաինայի ՆԳ նախարարի դեմ


Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակով, արխիվ
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակով, արխիվ

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ՝ նրան մեղադրելով ՌԴ նախագահական ընտրությունների ժամանակ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու մեջ:

Ռուսաստանի քննչական կոմիտեն պնդում է, որ Ավակովը ենթականերին հանձնարարել է ուկրաինական մի քանի քաղաքներում ռուսաստանցիներին թույլ չտալ մտնել ընտրատեղամասեր քվեարկելու համար:

Մարտի 16-ին Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ մարտի 18-ին՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների օրը, Ուկրաինայում ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունների տարածք՝ Կիևում ՌԴ դեսպանատուն, Լվովում, Օդեսայում, Խարկովում ՌԴ գլխավոր հյուպատոսություններ մուտքի թույլտվություն կունենան միայն դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձինք, սակայն ոչ Ուկրաինայում բնակվող ռուսաստանցիները: Ի պատասխան՝ Մոսկվան Կիևին մեղադրել է միջազգային պարտավորությունների և միջազգային իրավունքի խախտման, Ռուսաստանի ներքին գործերին խառնվելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG