Մակեդոնիայում երեկ 30 մարդու, այդ թվում՝ ներքին գործերի նախկին նախարարին և որոշ ընդդիմադիր պատգամավորների, մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական գործողություններով սահմանադրական կարգը և երկրի անվտանգությունը խախտելու մեջ», նրանց սպառնում է առնվազն 10 տարվա ազատազրկում:
Այդ անձինք ենթադրաբար ներգրավված են եղել մոտ մեկ տարի առաջ ցուցարարների կողմից խորհրդարանի շենքի գրավման մեջ: