ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը հայտարարել է, որ չեխական իշխանություններից պահանջելու է արտահանձնել ռուս հաքեր Եվգենի Նիկուլինին, ով Միացյալ Նահանգներում մեղադրվում է 2012-ին և 2013-ին LinkedIn և Dropbox ընկերություններից տվյալներ գողանալու մեջ: Նրան մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում:
Նիկուլինի արտահանձնումը պահանջում է նաև Ռուսաստանը, որտեղ նա մեղադրվում է 2009-ին 2 հազար դոլար գողանալու մեջ:
Փոլ Ռայանն ասել է, որ Եվգենի Նիկուլինի արտահանձնման հարցը բարձրացնելու է այս շաբաթ Պրահա այցի ժամանակ: