Մատչելիության հղումներ

Բանակն արդիականացնելու համար «բարձր կրթական ու գիտական համակարգ է հարկավոր»


Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությունից 5 ամիս անց Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Զինված ուժերի արդիականցման յոթամյա ծրագիրը, որը համառոտ անդրադառնում է նախարար Վիգեն Սարգսյանի առաջ քաշած «ազգ-բանակ» հայեցակարգին, ներկայացնում է միջազգային համագործակցության հեռանկարը, սահմանում է առաջիկա 7 տարիների գլխավոր նպատակները։

«Այս ճանապարհին մեր ամենակարևոր պրակտիկ քայլերից մեկը Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի հաջող իրականացումն է: Զինված ուժերում ավտոմատ կառավարման համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի լայն ներդրումը համարում եմ աշխատանքի պարտադիր պայման», - նշել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Արդիականցման ծրագրի մի քանի կետերին երկուշաբթի Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ընթացքում անդրադաձավ նաև նախագահ Սեր Սարգսյանը՝ նշելով Հայաստանը պետք է ունենա մրցունակ ռազմարդունաբերություն․ - «Ռազմարդյունաբերությունը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Հայրենական ռազմարդյունաբերական արտադրությունը պետք է լինի մրցունակ։ Այս նպատակով պետք է ստեղծվեն որակական և գնային առումով հենց այդպիսի նմուշներ՝ ստեղծելով նախադրյալներ նաև արտահանման համար: Մեր նպատակն է, որ ռազմական արդյունաբերությունը դառնա ոչ միայն մեր զինված ուժերի կարևորագույն մատակարարներից, այլև երկրի տնտեսության կարևոր շարժիչ ուժերից մեկը»:

Զինված ուժերի արդիականցման 17 էջանոց ծրագրում, բացի ընդհանուր դրույթներից, որպես ավելի կոնկետ նպատակներ սահմանվում են մարտական հենակետերի լրացուցիչ կահավորումը, տեղեկատվական ժամանակից համակարգի ներդրումը, ռազմական կրթության համակարգը բարեփոխումը, քայլեր պատերազմի էկոնոմիկայի զարգացման ուղղությամբ, բազմակողմանի միջազգային համագործակցություն և այլն։

Սակայն, ըստ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի, արդիականցման ծրագիրն ընդհանուր առմամբ չի բացում փակագծերն և հստակեցնում, թե որոնք են լինելու Հայաստանի գործնական քայլերն ու դրանց հաջորդականությունը ժամանակակից սպառազինության, ռազմական արդյունաբերություն ստեղծելու կամ, ինչպես նշել է Սերժ Սարգսյանը, յոթ տարի հետո որակական նոր՝ բացառիկ մակարդակի զինված ուժեր ունենալու ուղղությամբ:

«Ո՞րն ա էն ժամանակակից բանակի սպառազինությունը, որ մենք պետք ա ունենանք, և ի՞նչ միջոցներով: Էս փաստաթղթի տակ պետք ա ամենակարևոր բանը դրված լինի՝ ինչքա՞ն փող ա ծախսվելու բանակի արդիականացման վրա: Էդ հաշվարկները կա՞ն: Կադրերի պատրաստում, սպառազինության ձեռք բերում, բանակի կառույցների վերանայում․․․ Ժամանակակից բանակը դա ավելի շատ տեխնիկական, ավելի արդիական հնարավորություններ են: Մենք էդ հնարավորությունների փողը ունե՞նք էսօր բյուջեում», - հարցեր հնչեցրեց Քոչարյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը կարծում է, որ ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ է, որ հակառակորդը տիրապետում և կիրառում է տեխնոլոգիական զինատեսակներ, իսկ հայկական բանակում բարդ տեխնոլոգիական միջոցներ օգտագործելու, առավել ևս ստեղծելու համար նախ անհրաժեշտ կտրուկ բարեփոխել ու նոր ներդրումներ անել կրթական համակարգում:

Կարեն Վարդանյանը վստահ է, որ Հայաստանն ունի ներուժ ռազմաարդյունաբերությունը զարգացնելու համար, սակայն, չնայած անգամ զինված ուժերի արդիականացման ծրագրին, միևնույնն է, Կառավարությունում չեն գիտակցում դրա հրատապությունը, քանի որ կրճատում են գիտությանն ու կրթությանը հատկացնող միջոցները։

Օրինակ, 2018-ի բյուջեով, նախորդ տարվա համեմատ, կրթության ոլորտին կհատկացվի 630 միլիոն դրամով պակաս ֆինսավորում, գիտությանը՝ մեկ միլիոնով պակաս։ Ըստ առաջիկա տարիների միջնաժամկետ ծախսերի ծրագրի, այս միտումը կպահպանվի․ - «Կառավարությունը կրճատում ա կրթական ծախսերը, իջեցնում ա կրթական որակը թե՛ համալսարաններում, թե՛ հանրակրթական: Իսկ էս փաստաթուղթը պահանջում ա հակառակը՝ կրթական ծախսերի ավելացում, կրթական մակարդակի ավելացում»:

Բացի այդ, Կարեն Վարդանյանը նկատում է, որ պատերազմի էկոնոմիկա ստեղծելու մասին խոսող Կառավարությունը Հայաստանում ամենաբարձրը հարկում է բարձր վաստակող, հետևաբար բարձրակարգ ինժեներներին՝ նրանց դրդելով արտագաղթել․ - «Կառավարությունը պետք ա կողմնորոշվի․ ինքը ուզում ա էդ մարդկանց վրա հենվե՞լ, թե՞ ուզում ա էդ մարդկանց կթել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG