Բրիտանիայից արտաքսված 23 ռուսաստանցի դիվանագետները երեկ ժամանել են Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան:
Պաշտոնական Լոնդոնը որոշել է առայժմ նոր պատժամիջոցներ չկիրառել Մոսկվայի նկատմամբ:
ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, նշում է, որ Լոնդոնը միտումնավոր է ընտրել ռուս-բրիտանական հարաբերությունները վատթարացնող ուղին:
Մեծ Բրիտանիայից ռուսաստանցի դիվանագետներին արտաքսեցին Սոլսբերիում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման պատճառով։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը թունավորման մեջ մեղադրել է Ռուսաստանին։
Ըստ բրիտանացի քննիչների, Սկրիպալները թունավորվել են «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով, որը ստեղծվել է Ռուսաստանում:
Ռուսաստանը կտրականապես հերքում է մեղադրանքները: