Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գոհունակությամբ է խոսել Սաուդյան Արաբիայի հետ կնքված ռազմական գործարքի մասին երեկ Սպիտակ տանը արքայազն Մուհամադ բին Սալմանի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Իրանի հետ գերտերությունների կնքած միջուկային պայմանագիրը, ինչպես նաև այդ երկրի ներգրավվածությունը Մերձավոր Արևելքի հակամարտություններում:
Հիշեցնենք, Թրամփը սպառնացել էր միակողմանիորեն դուրս գալ միջուկային պայմանագրից, եթե դրանում առկա «սարսափելի թերությունները» չվերանայվեն: