Այսօր Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ տեղի կունենա Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը: Այդ պաշտոնում առաջադրվել է արդարադատության նախկին նախարար, սահմանադրական փոփոխությունների համահեղինակ, նախկին հանրապետական Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Թովմասյանի թեկնածությանը:
Հիշեցնենք, Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, քանի որ այս ամսվա սկզբից գլխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը: