Ամերիկացի բարձրաստիճան զինվորական Ջոզեֆ Վոթելը Պենտագոնի աջակցությունն է հայտնել Իրանի հետ գերտերությունների կնքած միջուկային համաձայնագրին:
Վոթելը երեկ Սենատի զինված ուժերի կոմիտեին հայտնել է, որ համակարծիք է պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսի հետ, թե համաձայնագիրը բխում է Միացյալ Նահանգների շահերից:
Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարեց, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին պաշտոնից ազատել է այդ թվում Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ տարաձայնությունների պատճառով: