Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը Ներկայացուցիչների պալատում երեկ շրջանառության մեջ դրած նամակով կոչ է անում աջակցել հաջորդ տարի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին 70 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն ցուցաբերելու փաթեթին:
Հանձնախումբը առաջարկում է 10 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղին, 60 միլիոն՝ Հայաստանին, հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը:
Նամակով կոչ է արվում նաև որևէ ռազմական օգնություն չտրամադրել Ադրբեջանին: