Վաշինգտոնում՝ Ռուսաստանի դեսպանատան հանդիպակաց հրապարակը կոչվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի ընդդիմախոս, Մոսկվայում երկու տարի առաջ սպանված Բորիս Նեմցովի անունով:
Հրապարակի բացման արարողությանը մասնակցել են Նեմցովի ընտանիքի անդամները, ռուս ընդդիմադիր գործիչներ, ամերիկյան սենատորներ:
Բորիս Նեմցովը, հիշեցնենք, սպանվել էր երեք տարի առաջ` Կրեմլին հարող կամրջի վրա: Մոսկվայի շրջանի ռազմական դատարանը նրա սպանության համար մեղավոր ճանաչեց մի խումբ չեչենների, սակայն ընդդիմադիրներն ու հարազատները պնդում են, որ հանցագործության իրական կազմակերպիչները շարունակում են մնալ ազատության մեջ: