Մատչելիության հղումներ

ԱԺ-ն այսօր պետաիրավական հանձնաժողովի նախագահ կընտրի


Ազգային ժողովի շենքը Երևանում
Ազգային ժողովի շենքը Երևանում

Այսօր կայանալու է Ազգայն Ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրությունը:

Հանրապետական կուսակցությունն այդ պաշտոնում առաջադրել է հանրապետական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:

Հիշեցնենք՝ հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը փետրվարի 16-ին պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրեց։ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նույն օրը նրա թեկնածությունն առաջադրեց Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG