Անհայտ անձը նռնակ է նետել Պոդգորիցայում ԱՄՆ դեսպանատան վրա, այնուհետև ինքն իրեն պայթեցրել:
Չեռնոգորիայի իշխանությունները հաղորդում են, որ հարձակումը տեղի է ունեցել այսօր՝ կեսգիշերից քիչ անց: Հարձակվողի ինքնությունը դեռ պարզված չէ, ըստ ավելի ուշ տարածված հաղորդագրության՝ նա զոհվել է:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանությունը արգելափակել է դեսպանատանը հարող փողոցները, թեև պայթյունի պատճառած տեսանելի վնասներ չկան:
Դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է՝ առայժմ հեռու մնալ դեսպանության շենքից, քաղաքում մարդաշատ վայրերում չհայտնվել, հետևել լրատվամիջոցների հաղորդագրություններին:
Մանրամասները տե՛ս այստեղ