Մատչելիության հղումներ

Մոսկվայից Օրսկ ուղևորվող ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից


Ինքնաթիռ «Դոմոդեդովո» օդանավաակյանում, արխիվ
Ինքնաթիռ «Դոմոդեդովո» օդանավաակյանում, արխիվ

Ռուսական լրատվամիջոցները, հղում կատարելով արտակարգ իրավիճակների ծառայություններին, հաղորդում են, որ Օրսկ քաղաք ուղևորվող «Սարատով ավիուղիներ» ընկերության Ан-148 ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո։

Օդանավում 71 մարդ է գտնվել, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամներ:

ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը և փրկարարական ծառայությունները ուղևորվել են ինքնաթիռի կործանման ենթադրյալ վայր:

«Ենթադրաբար ինքնաթիռը կործանվել է Մոսկվայի շրջանի Արգունովո գյուղի մոտակայքում», - «Ինտերֆաքս»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը՝ հավելելով, որ անձնակազմ ու ուղևոները փրկվելու հնարավորություն չունեին:

ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով փրկարարական ծառայություններին, հաղորդում է, որ կործանված ինքնաթիռի բեկորները արդեն գտնվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG