Մատչելիության հղումներ

Ուրուգվայի հայկական համայնքը՝ Էրդողանի այցի հետաձգման մասին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան

Ուրուգվայի հայկական համայնքը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Հարավային Ամերիկա կատարելիք այցի հետաձգման կապակցությամբ, մասնավորապես, նշելով, որ «գնահատում են Ուրուգվայի պետական քաղաքականությունը՝ ի նպաստ Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման՝ գիտակցելով, որ երկու երկրների միջև կան դիվանագիտական հարաբերությունները և աճող առևտրային կապեր»:

Սակայն, ըստ Ուրուգվայի հայկական համայնքի, «միջազգայնորեն վարկաբեկված նախագահ Էրդողանի այցի միակ նպատակն է Ուրուգվայի միջազգային համբավն ու վարկանիշը օգտագործել սեփական շահերի համար»։

Հիշեցնենք, Թուրքիայի նախագահը ծրագրում էր փետրվարի սկզբին այցելել լատինամերիկյան երեք երկրներ, սակայն նրա այցը անորոշ ժամանակով և չհայտարարված պատճառներով հետաձգվել է։ Վենեսուելայի, Բրազիլիայի և Ուրուգվայի հայկական համայնքները, քրդամետ և ձախակողմյան որոշ ուժեր ծրագրում էին բողոքի գործողություններ իրականացնել Էրդողանի դեմ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ուրուգվայի հայկական համայնքը ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը՝ հավելելով, որ իրականացվելիք բոլոր գործողությունները խաղաղ բնույթ են կրելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG