Մատչելիության հղումներ

Դամասկոսի օդակայանում հրթիռակոծվել է Սոչիի համաժողովից վերադարձողների օդանավը


Սիրիա - Տեսարան մայրաքաղաք Դամասկոսից, արխիվ
Սիրիա - Տեսարան մայրաքաղաք Դամասկոսից, արխիվ

Սոչիում անցկացված «Սիրիական երկխոսության համաժողովից» վերադարձող սիրիացի մասնակիցների օդանավը Դամասկոսի միջազգային օդակայանում վայրէջքի պահին հրթիռակոծության է ենթարկվել։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը։

Ըստ նրա, հարձակման հեղինակը «զինյալ ահաբեկչական խմբավորումներն» են, որոնք դեմ են Սիրիայում խաղաղության վերահաստատմանը։ Արձակվել է երեք հրթիռ, տուժածներ չկան։

Պատգամավորի փոխանցմամբ, անվտանգության աշխատողներն ուղևորներին դուրս են բերել օդանավից և հեռացրել օդանավակայանից։

«Ազատության» հարցին՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության ներկայացուցիչներ են եղել օդանավում, Ռեիսյանը դժվարացավ պատասխանել՝ ընդգծելով, որ Սիրիայից համաժողովին մասնակցել է 1600 մարդ, հրթիռակոծվել է վերադարձող առաջին խմբի օդանավը։

Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով համաժողովը Սոչիում անցկացվեց Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ջանքերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG