Մատչելիության հղումներ

Կանանց գլխաբաց ակցիաներ Իրանում․ 29 կին ձերբակալվել է


Իրան - Վիդա Մովայդի գլխաբաց ակցիան Թեհրանում, դեկտեմբեր, 2018թ․
Իրան - Վիդա Մովայդի գլխաբաց ակցիան Թեհրանում, դեկտեմբեր, 2018թ․

Իրանում վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ կանայք հիջաբի դեմ պայքար են սկսել: Երկրի հարյուրավոր բնակչուհիներ տարբեր քաղաքներում անցորդների ներկայությամբ հանում են իրենց գլխաշորը և դրոշի պես ծածանում: Բողոքի այս լուռ ակցիայի պատճառով Իրանի ոստիկանությունը ձերբակալել է 29 կանանց:

Մահմեդական օրենքի համաձայն՝ հասարակության մեջ կանայք պարտավոր են ծածկել իրենց դեմքը, վիզը և թաքցնել մազերը: Իսկ Իրանում կնոջ տեսքը հատուկ ուշադրության կենտրոնում է հայտնվել 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո: Իրանում առանց գլխաշորի փողոցում հայտնված կնոջը սպառնում է 10 օրից մինչև 2 ամսվա ազատազրկում, ինչից չվախեցող իրանցի կանայք վերջին մեկ ամսվա ընթացքում առևտրի կենտրոնները, այգիները, հրապարակները դարձրել են իրենց իրավունքների մասին բարձրաձայնելու հարթակ:

Չնայած համացանցի սահմանափակումներին, իրանցի կանայք ակտիվ քարոզչական արշավ են սկսել նաև սոցիալական կայքերում՝ տեղադրելով բողոքի ակցիաների մասին վկայող իրենց լուսանկարներն ու տեսանյութերը:

«Իմ ծածուկ ազատությունը» (My Stealthy Freedom) վերտառությամբ Ֆեյսբուքում ստեղծված հատուկ խմբին միացել են հարյուր հազարավոր կանայք՝ հիմնականում իրանցիներ, ովքեր, ինչպես գրում են, պարզապես իրենք էլ են ցանկանում են իրենց մազերի վրա զգալ քամու հովը:

Գլխաշոր կրելու պարտադրանքի դեմ կանանց բողոքները Իրանում սկսվեցին դեկտեմբերի վերջին, երբ Թեհրանի բնակչուհի Վիդա Մովայդը գլխաբաց փողոց է դուրս եկել՝ ձեռքում ցուցադրաբար ծածանելով սպիտակ գլխաշորը: Բողոքի խաղաղ ակցիայի արդյունքում նա ձերբակալվել է, տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ մեկ ամսվա կալանքից հետո ազատ արձակվել, ապա՝ կրկին ձերբակալվել: 31-ամյա Մովայդը դարձել է այդ պայքարի խորհրդանիշը, որին միացել են ոչ միայն կանայք, այդ թվում՝ տարեց, այլ նաև՝ տղամարդիկ:

Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերին հայտարարել է, թե այդ կանայք իրենց երեխայի պես են պահում, ինչպես նաև առաջնորդվում են դրսից ստացած ցուցումներով: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոնթազերին հայտարարել է, որ պետությունը շարունակելու է պատժել օրենքը խախտող կանանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG