Մատչելիության հղումներ

«Սուտ է»․ Արմեն Սարգսյանը՝ իր և Վազգեն Սարգսյանի միջև միջադեպի հրապարակումների մասին


Արմեն Սարգսյանը՝ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյում
Արմեն Սարգսյանը՝ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյում

Հանրապետական կուսակցության Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր հանդիպեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների, դաշնակցական նախարարների, ՀՅԴ Գերագույն մարմնի և Բյուրոյի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին, ասաց, որ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հստակ որոշում դեռ չունի: Սարգսյանն անդրադարձավ Հայաստանից հեռանալու դրդապատճառներին: Մասնավորապես պատասխանելով հարցին՝ արդյոք իր և 1995-99 թվականներին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի միջև միջադեպ տեղի ունեցե՞լ է, որի պատճառով էլ ինքը հեռացել է, Արմեն Սարգսյանն ասաց․ - «Սուտ է, չի եղել նման բան, և խնդրում եմ չշահարկել դա»:

Նախքան հանդիպման մեկնարկը, լրագրողների հետ ճեպազրույցում, Արմեն Սարգսյանն ասել էր. - «Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների հետ, որոնք ներկայացված են Ազգային ժողովում և նաև Ազգային ժողովից դուրս բոլոր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, մշակութային, գիտական, կրթական համակարգի հետ, և դրանից հետո կկատարեմ իմ որոշումը, և վստահ եղեք՝ հաճույքով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ շեշտելով, թե ցանկանում է մինչ այդ հանդիպել, թե՛ խորհրդարանական, և թե՛ արտախորհրդարանական ուժերին։

Մինչ այդ՝ այսօր 18:00-ին ՀՀԿ գրասենյակում տեղի էր ունեցել Արմեն Սարգսյանի հանդիպումը իշխող Հանրապետական խմբակցության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG