Մատչելիության հղումներ

«Յուվեցի Կարոյի» փեսային մահացած են գտել


Գոռ Առաքելյանը դատարանում, արխիվ
Գոռ Առաքելյանը դատարանում, արխիվ

Այսօր առավոտյան շտապօգնության Կենտրոնական ենթակայանից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի։ Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 1985 թ․ ծնված Գոռ Առաքելյանն է: «Ազատության» տեղեկություններով՝ վերջինս «Յուվեցի Կարո» մականունով հայտնի՝ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է։ Ըստ ՔԿ-ի, դիակի արտաքին զննությամբ դատաբժիշկը բռնության հետքեր չի արձանագրել։

«ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երիտասարդի մահվան հանգամանքները, պատճառը։Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- հաղորդում է ՔԿ-ն։

Գոռ Առաքելյանը, հիշեցնենք, 2014 թվականին Վերնիսաժի տարածքում վիճաբանության ժամանակ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով 5 հոգի վիրավորվել էր: 2015 թվականին նա դատապարտվել էր 6 ու կես տարվա ազատազրկման, սակայն անցյալ տարի նախագահ Սերժ Սարգսյանը վերջինիս ներում էր շնորհել, և Գոռ Առաքելյանն ազատ էր արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG