Թուրքիայի Ռեջեփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 7-8-ը այցելելու է Ուրուգվայ:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին դիվանագիտական աղբյուրները, Մոնտեվիդեոյում Էրդողանին ընդունելու է Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը: Այսօր հայտնի դարձավ, որ 200-հոգանոց պաշտոնական պատվիրակությունում 100-ը անվտանգության աշխատակիցներն են:
Ուրուգվայի հայկական կառույցները դատապարտելու են Էրդողանի այցը՝ իրականացնելով զանազան բողոքի գործողություններ:
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո