Այսօր Թուրքիայի հարավարևելքում ռազմական գործողություններ իրականացնելիս մի խումբ զինվորականներ ընկել են ձնահյուսի տակ: Առնվազն 5 զինվոր մահացել է, 12-ը՝ վիրավորվել: Դեպքը դեղի է ունեցել Բիթլիսի նահանգի Հիզանի քաղաքի մոտ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, զինվորականները գործողություններ էին իրականացնում քրդական ապստամբ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» դեմ: Վիրավոր զինվորականներին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրանց վնասվածքները լուրջ չեն եղել, հայտնել է Բիթլիսի նահանգապետի գրասենյակը: