Մատչելիության հղումներ

Թվիթերը նոր բացահայտումներ է արել ԱՄՆ ընտրությունների վրա Ռուսաստանի հնարավոր ազդեցության վերաբերյալ


Թվիթեր սոցիալական ցանցը հայտարարել է, որ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու՝ Ռուսաստանի ջանքերը ավելի մեծ ազդեցություն են ունեցել, քան ընկերությունում ավելի վաղ կարծում էին: Հունվարի 19-ին հրապարակված հաղորդագրության մեջ ընկերությունը նշում է, որ ավելի քան 677,775 ամերիկացիներ հետևել կամ «հավանել» են Սանկտ Պետերբուրգում գրանցված «Ինտերնետային հետազոտական գործակալության» հետ առնչվող օգտահաշիվներ և գրառումներ: Այսպիսով, ըստ Թվիթերի նոր բացահայտումների, որպես «թրոլների ֆերմա» հայտնի ռուսաստանյան այս կառույցի հետ կապ ունեցող օգտահաշիվների թիվն աճել է 1,062-ով՝ հասնելով 3,814-ի:

Ընկերությունը նշել է, որ 2016-ի նոյեմբերին կայացած ընտրություններին նախորդած 10 շաբաթների ընթացքում ռուսաստանյան օգտահաշիվները հրապարակել են 175,993 գրառում, որոց շուրջ 8.4 տոկոսն առնչվել են ընտրություններին:

«Այսօրինակ գործունեությունը մարտահրավեր է ժողովրդական հասարակության համար ամենուրեք, և մենք պարտավորվում ենք շարունակել աշխատանքը այս կարևորագույն խնդրի ուղղությամբ», - ասված է ընկերության հաղորդագրությունում:

Թվիթերը նաև նույնականացրել է 13,512 ավտոմատացված օգտահաշիվ, որոնք «կապ են ունեցել Ռուսաստանի հետ» և ակտիվորեն գրառումներ են կատարել ընտրությունների ընթացքում: Այսպիսով, նման օգտահաշիվների ընդհանուր թիվը հասել է 50,258-ի: Սոցցանցը այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին և շարունակելու է այս ուղղությամբ ուսումնասիրությունները:

XS
SM
MD
LG