Չինաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ 32 մարդ, մեծ մասը՝ իրանցիներ, անհայտ կորած են համարվում այն բանից հետո, երբ Հարավային Կորեա ուղևորվող իրանական նավթային տանկերը բախվել է չինական բեռնատար նավի, Չինաստանի արևելյան ափերին:
Երեկ, նավերի բախումից հետո տանկերի վրա հրդեհ էր բռնկվել: Այն 136 հազար տոննա նավթամթերք էր տեղափոխում: Չինական նավը տեղափոխում էր 64 հազար տոննա հացահատիկ: Այս բեռնատար նավի անձնակազմի բոլոր 21 անդամները փրկվել են: