Համառուսաստանյան ժողովրդական ճակատը՝ քաղաքական գործիչներից, դերասաններից, շոու բիզնեսի ներկայացուցիչներից և այլ հայտնի ռուսաստանցիներից կազմված խումբը, երեկ պաշտոնապես առաջադրել է Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինին որպես անկախ թեկնածու մարտին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններում:
Հիշեցնենք, Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 25-ին մերժել է գրանցել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թեկնածությունը՝ պնդելով, թե նա պայմանական ազատազրկման է դատապարտված «Կիրովլես»-ի վիճահարույց գործով: