Աֆղանստանի Հելմանդ նահանգի Մարջա շրջանում այսօր վառ առավոտյան ռումբի պայթյունից առնվազն 7 խաղաղ բնակիչ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հաղորդում է մարզային խորհրդի անդամ Միրզա Հուսեյն Ալիզադան:
Մարզպետի խոսնակ Օմար Զվակն իր հերթին հաղորդել է տասնյակ զոհերի մասին, սակայն զոհերի ստույգ թիվ չի հրապարակել։
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, զոհերի թվում կանայք և երեխաներ կան։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Աֆղանստանում 2017-ի հունվարից մինչև սեպտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում պայթյուններից 371 խաղաղ բնակիչ է զոհվել, 432-ը վիրավորվել։