Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն հայտարարել է, որ երկիրն այս տարի 200 հազարից պակաս միգրանտների կընդունի: 2016 թվականին Գերմանիան ընդունել էր 280 հազար միգրանտների:
Գերմանական Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում, որն այսօր է լույս տեսնելու, նախարարն ասել է, որ այս տարվա նոյեմբերի ավարտին Գերմանիան արդեն ընդունել էր մոտ 173 հազար միգրանտների:
2015 թվականին շուրջ 890 հազար միգրանտներ ժամանեցին Գերմանիա, նրանք հիմնականում սիրիացի ու աֆղանստանցի ապաստան հայցողներն էին: Միգրանտների մեծ ներհոսքից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սուր քննադատության թիրախում հայտնվեց՝ փախստականների ու միգրանտների առջև երկիր դռները բացելու համար: Փորձագետների կարծիքով, միգրանտների թվի կրճատումը կապված է այսպես կոչված «Բալկանյան ուղու» փակման հետ, որտեղով միգրանտները մուտք էին գործում Արևմտյան Եվրոպա, ինչպես նաև՝ Թուրքիայի և Եվրամիության միջև կնքված պայմանագրի իրագործմամբ: