Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր Վաշինգտոնում անդրադարձել է ազգային անվտանգության գծով իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի շուրջ ստեղծված կացությանը:
«Ցավում եմ գեներալ Ֆլինի համար: Նա շատ լուրջ ուղի է անցել իր կյանքում: Պետք է սակայն նկատեմ, որ երբ Հիլարի Քլինթոնը բազմիցս ստեց Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներին, նրա հետ որևէ [վատ] բան տեղի չունեցավ: Ֆլինը ստեց, և նրա կյանքը խորտակեցին: Դա ամոթալի է: Դա ազնիվ չէ», - հայտարարել է Դոնալդ Թրամփը: