ՖԻՖԱ-ն երեկ ներկայացրել է հաջորդ տարի Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական պաստառը: Դրա վրա պատկերված է սովետական հանրահայտ դարպասապահ Լև Յաշինը:
Յաշինը միակ դարպասապահն է ֆուտբոլի պատմության մեջ, ով արժանացել է Ոսկե գնդակի՝ մրցանակ, որը տրվում է Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստին: