Առնվազն 54 մարդ մահացել է, 75-ը՝ վիրավորվել Եգիպտոսի հյուսիսային Սինայ նահանգի մզկիթում տեղի ունեցած պայթյունի և հրաձգության հետևանքով, հաղորդում է BBC-ին:
The Independent պարբերականը հայտնում է, որ հարձակվողները ենթադրաբար զինյալներ են եղել, նրանք թիրախավորել էին անվտանգության ուժերի աջակիցներին, ովքեր ուրբաթօրյա աղոթք էին կատարում:
Ադեն երեք տարի է Եգիպտոսը Սինայի նահանգում պայքարում է «Իսլամական պետության» զինյալների դեմ:
Վերջին շրջանում հաճախակի են դարձել ոստիկանության և զինված ուժերի վրա հարձակումները: