Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Ռուսաստանի արտգործնախարարի այցն է, երևանյան ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովի հնչեցրած հայտարարություններն ու դրանց համատեքստում՝ ղարաբաղյան գործընթացում ներկայիս իրավիճակը: Մամուլն անդրադառնում է նաև շաբաթավերջին Բրյուսելում Եվրամիության ու Հայաստանի միջև ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: