Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են Սիրիա և Ուկրաինա խաղաղություն բերելու անհրաժեշտությունը, հաղորդում է Սպիտակ տունը:
Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը հաջորդեց Սիրիայի ղեկավար Բաշար ալ-Ասադի հետ Վլադիմիր Պուտինի օրերս կայացած հանդիպմանը և նախորդում է Սիրիայի հարցով այսօր Սոչիում կայանալիք Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահների բանակցություններին: