Մատչելիության հղումներ

Զիմբաբվեի նախագահը հրաժարական է ներկայացրել


Ռոբերտ Մուգաբե, արխիվ
Ռոբերտ Մուգաբե, արխիվ

Շուրջ 40 տարի Զիմբաբվեն ղեկավարած Ռոբերտ Մուգաբեն այսօր երկրի խորհրդարանին ուղղված նամակում հայտնել է, որ ինքնակամ հրաժարական է ներկայացնում՝ ապահովելու «իշխանության խաղաղ փոխանցումը»:

Մուգաբեի նամակը ընթերցել է խորհրդարանի խոսնակ Ջեքոբ Մուդենդան, երբ խորհրդարանը երկրի 93-ամյա ղեկավարի իմպիչմենթի հարցով խորհրդարանական լսումներ էր անցկացնում: Մուգաբեի նամակը խորհրդարանում ծափերով ու պարերով են ընդունել:

Իմպիչմենթի պահանջի հիմքում դրվել էին փաստարկներ այն մասին, որ Մուգաբեն «թույլ է տվել կնոջը զավթել սահմանադրական կարգը, ինչպես նաև այն, որ նա ծեր է և ի վիճակի չէ երկիրը կառավարել»:

Մուգաբեի հրաժարականը տոնում են նաև մայրաքաղաք Հարարեի փողոցներում:

Մեկ շաբաթ առաջ Զիմբաբվեի բանակը սահմանափակել էր նախագահ Մուգաբեի տեղաշարժի հնարավորությունը։ Տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում էին նրա հրաժարականը: Ընդվզումները սկսվեցին այն բանից հետո, երբ Մուգաբեն փորձեց չեզոքացնել երկրի հաջորդ նախագահի առավել հավանական թեկնածու Էմերսոն Մնանգագվային և իշխանությունը գրավելու ճանապարհ հարթել իր կնոջ՝ Գրեյսի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG