Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտուր անել ցանկացող երկրների հերթ է գոյացել․ Լավրով


Սերգեյ Լավրովին Բաքվում ընդունել է Իլհամ Ալիևը, 19-ը նոյեմբերի, 2017 թ․
Սերգեյ Լավրովին Բաքվում ընդունել է Իլհամ Ալիևը, 19-ը նոյեմբերի, 2017 թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով, ներկայումս բազմաթիվ երկրներ ցանկանում են ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագիր կնքել:

Ռուսաստանյան ТАСС գործակալության հաղորդմամբ՝ Լավրովն այդ մասին հայտարարել է այսօր՝ Բաքվի դիվանագիտական ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ:

«Մեզ մոտ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագիր կնքել ցանկացող երկրների հերթ է գոյացել»,- ասել է ՌԴ արտգործնախարարը, միևնույն ժամանակ նշելով, թե Եվրամիությունն ինքն իրեն կաշկանդում է ԵԱՏՄ-ի հետ կապեր հաստատելու հարցում: «Նրանք պատժում են իրենց, մենք նույնպես դրանից չենք շահում: Կարևոր է՝ չստեղծել փակ ակումբներ և փորձել մրցակցել ուրիշների հետ: Դա կհանգեցնի առևտրային հարաբերությունների հատվածականության»,- հավելել է Սերգեյ Լավրովը:

Վերջինս երեկ պաշտոնական այցով մեկնել էր Բաքու։ Նրա այցը նվիրված է Ադրբեջանի և Ռուսատանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Բաքվում Ռուսաստանի արտգործնախարարի հանդիպումների օրակարգում են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, համագործակցությունը միջազգային ասպարեզում, գլխավորը, սակայն, ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններն են։

Այսօր ՌԴ արտգործնախարարը ժամանում է Երևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG