Մատչելիության հղումներ

Ուլյուկաևի գործով դատարանը սպասում է Սեչինի ցուցմունքներին


«Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչին, արխիվ
«Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչին, արխիվ

Առայժմ անհայտ է՝ արդյոք ռուսաստանյան նավթային հսկա «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը այսօր կներկայանա դատարան՝ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի աղմկահարույց գործով հարցաքննության:

Դատարանը Սեչինին հարցաքննության է կանչում արդեն երկրորդ անգամ, նախորդ անգամ նա չէր ներկայացել:

Իգոր Սեչինը երկար տարիներ զբաղեցնում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

61-ամյա Ալեքսեյ Ուլյուկաևը, ով անցած դարի կեսերից սկսած կոռուպցիոն մեղադրանքով Ռուսաստանում ձերբակալված ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, մեղադրվում է խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ: Ըստ մեղադրանքի, նա 2 միլիոն ամերիկյան դոլար է ստացել՝ հաստատելու համար «Բաշնեֆտ»-ի արժեթղթերի վերահսկիչ փաթեթը կառավարությունից «Ռոսնեֆտ»-ին փոխանցելու գործարքը: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նախկին նախարարին 15 տարի ազատազրկում է սպառնում:

Ուլյուկաևը, հիշեցնենք, ձերբակալվել է ուղիղ մեկ տարի առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG